Главная » 2012 » Март » 22 » 11 գիրք, որ պետք է կարդալ մինչև 30 տարեկանը
22:24
11 գիրք, որ պետք է կարդալ մինչև 30 տարեկանը
«Կյանք հատուցումով»
Էրիխ Մարիա Ռեմարկ
Տղամարդ, նրա մեքենան, փխրուն աղջնակ, որ մահանում է թոքախտից: Հերոսուհին իր ողջ գումարները ծախսում է Balenciaga զգեստներ գնելու համար, իսկ հերոսը ցանկանում է հավատալ լավագույնին: Աբսուրդային վերջաբանն այս զգացմունքային պատմությունը գլխիվայր է տալիս:

«Դորիան Գրեյի դիմանկարը»
Օսկար Ուայլդ
Գեղեցիկ և քմահաճ երիտասարդ Դորիանը չի ցանկանում ծերանալ: Տաղանդավոր նկարիչ Բեզիլը նկարում է նրա դիմանկարը և ինքն էլ չգիտակցելով փոխանցում է երիտասարդի հոգին դիմանկարին: Այժմ Դորիանն ընդմիշտ երիտասարդ է, իսկ դիմանկարը ծերանում է նրա փոխարեն: Հիասքանչ միստիկ վեպ երիտասարդների միամիտ եսասիրության և գեղեցկության անբարոյականության մասին:

«Ճանճերի տերը»
Ուիլյամ Հոլդինգ
Անմարդաբնակ կղզու վրա անգլիացի դպրոցականների զվարճանքների մասին մի սարսափելի գիրք: Փոքրիկ տղաները էվոլյուցիա են ապրում. նորմալ երեխաներից չար, վայրի գազանիկների վերածվելով: Պատմություն ազատության մասին, որ պատասխանատվություն է ակնկալում և այն մասին, որ երիտասարդությունն ու անմեղությունը բնավ հոմանիշներ չեն:

«Գիշերն քնքուշ է»
Ֆրենսիս Սկոտտ Ֆիցջերալդ
Թանկարժեք մեքենաներ, առանձնատներ, ատլասե զգեստներ, իսկ երջանկություն չկա: Սիրային եռանկյունի Դիկ անունով բժշկի, նրա երիտասարդ նյարդային կնոջ և թեթևամիտ դերասանուհու մասնակցությամբ:

«Մարտ համար հինգ»
Կուրտ Վոննեգուտ
Վեպի ենթավերնագիրը` «Երեխաների խաչակրաց արշավանքը» Երկրորդ համաշխարհային պատերազմի ճիշտ բնութագիրն է: Սա այն պատերազմն է, որին մասնակցում էին 17-ամյա անուղեղ տղաները: Պատերազմի մասին այս գրքում կռվի ոչ մի նկարագիր չկա…

Լոլիտա
Վլադիմիր Նաբոկով
Կարելի է անվերջ վիճել, թե արդյոք դա կեղտոտ այլասերություն է, թե մաքուր զգացմունք: Այս գիրքն անհրաժեշտ է կարդալ գոնե որպեսզի հասկանանք, թե ինչու են աղջիկները երբեմն տարվում մեծահասակ տղամարդկանցով:

«Կերպարանափոխու թյուն»
Ֆրանց Կաֆկա
Կաֆկան բարդ, մռայլ գրող է: Երիտասարդները նրան դժվարությամբ են կարդում: Սակայն փորձել պետք է: Այս գիրքը մարդկային մենակության մասին է:

«Սիրելի ընկեր»
Գի Դե Մոպասան
Դասական ֆրանսիական վեպ գլխավոր հերոսի դերում հակահերոսով: Երիտասարդ լրագրող Ժորժ Դյուրուան փորձում է Փարիզում հաստատվել: Նա ագահ է, վախկոտ և անգրագետ: Սակայն շատ գեղեցիկ… Ալֆոնսների մասին դասական պատմություն:

«Ալիսը հրաշքների աշխարհում»
Լյուիս Կերոլլ
Մեծագույն հեքիաթներից մեկը` նվիրված փոքրիկ աղջկա: «Լոլիտա» գիրքը` առանց սեքսի: Սա այն գրքերից է, որ պետք է կարդալ փոքր, ապա մեծ տարիքում: Ընկալումները լրիվ այլ են:

«Ջեյն Էյր»
Շառլոտա Բրոնտե
Աղքատ, տգեղ տան աշխատողը անգլիական գրականության համար անսպասելի հերոս էր: Ջեյն Էրյն առաջինն է սեր խոստովանում, սակայն չի հանդուրժում իր սիրեցյալի կամակորություններն ու ազատության է ձգտում:

«Քերրի»
Ստիվեն Քինգ
Սթիվեն Քինգի առաջին վեպը դժբախտ աղջկա մասին, որ օժտված է տելեկինեզի ունա[/size]կությամբ:[/size]
Прикрепления: Картинка 1
Просмотров: 7247 | Добавил: Liushik | Рейтинг: 3.3/3
Всего комментариев: 6
6 NyutIk  
0
vardges petrosyan aprats ev 4aprats tariner

5 Liushik  
0
El jan es eti 4em kardacel,,gone asa hetaqrqir er? biggrin

3 Meliko  
0
<Դորիան Գրեյի Դիմանկար> 5 անգամ կարդացել եմ..հիանալի ու շատ լավ գիիրք..ավելացնեմ ևս մեկ հեղինակ որ պարտադիրա կարդալ-> Գաբրիել Գարսիա Մարկես<Սերը խոլեռայի ժամանակ> նույն հեղինակից <Հարյուր տարվա մենություն>,... ինչպես նաև Օսկար Ուայլդ<Մոնտե Քրիստոի Որդին>,<Երեք Դյումա>, Անտոն Կզնունի<Օտարականը>....սրանք միանշանակ հարկաորա նույնպես կարդալ..սրանք իմ բոլոր կարդացած գրքերն են,,,,եթե ցանկանաք կարդալ կարող եմ, բովանդակությունը ներկայացնլ wink tongue

4 Sargsyan  
0
դե սկսի ներկայացնելը մեկ էլ կարողա էն գիրքը Գաբրիել Գարսիա Մարկես<Սերը խոլեռայի ժամանակ> ունենաս տաս կարդամ tongue

2 LiD  
0
up up up up up up up up up up up

1 Sargsyan  
0
«Ալիսը հրաշքների աշխարհում» sad sad մենակ էս եմ կարդացել........բայց հեսա վաղվանից կսկսեմ կարդալ դրանք biggrin biggrin biggrin

Имя *:
Email *:
Код *: