Главная » 2012 » Май » 10 » Ահավոր է...
16:04
Ահավոր է...
Ահավոր է... - Սեր, զգացմունք, նկար
Այնքան դաժան   է կյանքը:Կարդում եմ տխուր  սիրո պատմություններ ու ավելի ու  ավելի համոզվում...զարմանում   թե  ինչու՞ են սիրահարվում և ինչու՞ բաժանվում ...Զարմանում եմ ու գիտակցում որ նույնը  ինձ հետ է կատարվում...բայց չեմ ուզում ընդունել,ուզում եմ մոռանալ ամեն ինչ ,ինչ կապված է նրա հետ:

Արդյո՞ք  սիրահարվել էի ,ինքս էլ չգիտեի...սկսել էի բանաստեղծություններ գրել,երգեր հորինել...ամեն վայրկյան փնտրում էի նրան,բայց նա չկար...

Կողքովս անցնելիս անտարբեր ու անծանոթ էր ձևանում,համենայն դեպս գրեթե մեր բոլոր ծանոթները այդպես գիտեին,,,իսկ մենք իրար շատ լավ էինք ճանաչում ու իրար հետ շատ էինք հանդիպում,նույնիսկ բարեկամական շրջապատում:Հիշում եմ մեր յուրաքանչյուր հանդիպում,առանց բացառությունների...

նա իմ լավ ընկերն էր,եղբայրը,սիրում էի եղբոր պես,բայց նա ասեց ես քեզ սիրում եմ,ես էլլ էի իրեն սիրում,բայց լսելով իր զգացմունքների մասին,ես ասեցի,մոռացի ինձ,ու էտ օրվանից սկսվեց իմ դաժան օրերը,ես կարոտեցի իրան,դասի չի գալիս հիմա,կորելա,հեռախոսը անջատելա.դաժանա կյանքը...Ես քայլում էի՝ չհասկանալով, թե ուր և ինչու: Քայլերս մերթ արագանում էին, մերթ՝ դանդաղում: Քայլում էի այդ ճնշող մթության միջով, ու կարծես խավարն էլ ավելի էր ազդում իմ հոգեվիճակի վրա: Բոլոր հույզերս խառնվել էին իրար, հոգումս զգացմունքների մի մեծ հեղեղ էր, իսկ սիրտս՝ պատված անդնդախոր վերքերով ու ակոսներով, կարծես կրում էր աշխարհի ողջ ցավը: Ու ես այն մարդ արարածն էի, որ մեղք էր գործել ու այժմ տանջվում էր այդ զգացումից. տանջվում էր այն մտքից, որ իրեն կասեն՝ «քարկոծել», «չ՞է որ նա է կոտրել ճյուղը, վնասել ու վերացրել, քարկոծե՛լ, քարկոծե՛լ»: Անընդհատ դրա մասին էի մտածում ու որքան շատ էի մտածում, հասկանում էի, որ մարդկային էակը չի կարող զերծ մնալ գարշելի մեղքից. նա ամեն վայրկյան զգում է դրա համը: Ես էլ զգում էի դրա համը և այդ իրականությունից զայրանալով շարունակ քայլում էի: Քայլում էի այս մտքերին չդավաճանելով:...հիմա ընկերներս բոլորը տանջվում են սիրո համար.........բոլորը,առանց բացառության,դաժանա ամեն ինչ.......Նստած ենք: Ես եմ, ականջակալները և ....ս: Այսօր իրենք են իմ հավատարիմ ընկերները: Այսօր իրենք են ինձ լուռ լսելու ու ինձ հետ միասին լուռ կիսելու իմ ցավերն ու վշտերը:Եվ ո՞վ է ասել, որ խմիչքը,ծխախոտը դա  է մեր թշնամին: իսկ միգուցե՞ սեր ասվածը էլ ավելի դաժան թշնամի է:մի խոսքով ահավորաաաաա.սաղի մոտ:
Սերն այն լեզուն է, որով խոսում է ողջ տիեզերքը
«Լաց են եղել անձրևները,
Լաց են եղել ինձ համար,
Միթե սեր կա դեռ անհամար,
Միթե կերգեմ նորից քեզ համար,
Կդառնամ մանուկ` աչքերով վճիտ, 
Խելառ ու խենթ հայացքով մի հպտիտ,
Ժպտացող անվերջ և սիրող հավերժ»:

Մի՞թե ես և դու, մենք՝ ագահ ու դաժան մարդիկ, որ ունակ ենք ցավեցնել իրար, մի՞թե մենք՝ վայրագներս, որ ունակ չենք ապրել բարով, նայել արևածագին ու իրիկնամուտին՝ աղոթք անելու ու երգ երգելու, մի՞թե մենք այդքան կապված ենք բնության հետ:»
Այս խոսքերը կարծես երկրաշարժի ենթարկված շենքի պես գնում ու գալիս էին գիտակցությանս մեջ: Ես մնացի գիշերն այդ բացատում: Այդ գիշերն ամենաերկարն էր ու ամենակարճը:
Լուսացավ… Ես հույս ունեի, որ շուրջս դեռ թաց կլիներ ու անձրևներ՝ ինձ հասկացող ու ցավս կիսող անձրևներ: Ես չէի ուզում այդ օրն էլ զգալ տխրություն ու միայնություն: Այս բառերն անկախ ինձնից հրաբխի պես դուրս ժայթքեցին իմ սրտից.

-Այո, խաբեցի քեզ ու հեռացա ես, 
Ես մեղք գործեցի ու սեր սպանեցի,
Որ նոր էր ծնվում, աչքերը բացում,
Բայց սա էր ցավը մեր լուռ սրտերի,
Որ ապրում էինք սեր անթույլատրելի:
Ես քանի երկար օրեր եմ զգացել տխուր ու մենակ,
Սիրտս էլ պապակ քո ձայնին հստակ:
Իսկ հիմա այստեղ ես,
Ես գտա քեզ վերջապես:
Տես տիեզերքը, որ չունի եզերք,
Կարծես լինի մի հրաշք ձեռք, 
Որ նվիրել է մեզ սեր:
Որտեղ էլ նայես, կտեսնես դու սեր.
Ամենքն են սիրում ու սիրով ապրում.
Թաց ու լուռ անձրև, 
Լիճն այս տձև,
Աստղեր, բալենի
Սերն են զգում սիրելի:
Просмотров: 421 | Добавил: Sargsyan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: