Главная » 2012 » Май » 10 » Ապաշնորհ Հոգեդարձ
15:56
Ապաշնորհ Հոգեդարձ

Ապաշնորհ Հոգեդարձ - Խոսքեր , բանաստեղծություն , նկար ,

">


Սիրտը ծարավ,դատարկ կուժ,

Դատարկ աթոռ ու նկար,

Հեռացողը շուտ թե ուշ

Պիտի գնար անպատճառ.......


Ուսին թեթև մի թիկնոց-

Ապաշնորհ հոգեդարձ...

Մտքերի մեջ էր ընկել

Գնացողի դուռը բաց...


Պատերի մեջ դատարկ օր,

Դատարկ պահից էր կառչել,

Որ բանալու ձայնը խոր

Կողպեքի մեջ լուռ խաչեր...


Անարձագանք սին կանչեր,

Արարումի լույսեր թաց,

Սև ագռավներ են դարձել

Երազներս հուսաքաղց...


Սփոփանքի ծաղկաման,

Ափսոսանքի մանան,

Էլ չեք զգա պահը այն,

Որի միջով գնաց նա...

********By Sargsyan*****
Просмотров: 423 | Добавил: Sargsyan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: