Главная » 2012 Май 10 » Երկնքում
15:43 Երկնքում | |
…երկնքում ամեն ինչ հանդարտվեց, ամպերը ցրվեցին, ասես անձրև բնավ էլ չէր եկել…. հետո բնությունը տարօրինակ լռեց, ու պարփակվեց իր ներդաշնակության մեջ…. լռեցին ամպերը, կաթիլները, քամին, փողոցներն ու մարդիկ….անգամ ես լռեցի, ես` … Մինչ այս լուռ խորհրդավորությունը ձուլվում էր, գալարվելով իջավ մութը` ինքն իրեն զգացնել չտալով, բայց լցնելով բաց անկյունները, որոնք թողել էր բնությունը` լռություն հաստատելու բոլոր ճանապարհներին… կատարելությունը այժմ մի դրսևորում ուներ և այն շոշափելի էր անհնազանդ գիշերվա դրվագում…. անզուսպ ընդվզումով մարդկային հոգին խճճվել էր ինքն իր տեսակի "թերի” ստեղծվելու ու ըստ էության` բնությանն աններդաշնակ չարամիտ գործելու կարողության մտքից….անբացատրելի կոնտրաստի մեջ նա սկսեց ատել իրեն ու պարծենալ բնությամբ, թաղելով իր տեսակի մասին կցկտուր մտքերը ինչ-որ մի կորած մտային փոշոտ դարակում-անգիտակցաբար փակելով բարության ճամփան իր հոգու շեմին… մարդ արարած…բավարարվելով աչքով չափելի գեցիկով միայն իր անկատարությամբ խախտեց բնության երգն ու չզգաց…. չհասկացավ… ապրեց մինչ լուսաբաց… | |
|
Всего комментариев: 0 | |