Главная » 2012 » Май » 10 » Ես հայ եմ,....
16:06
Ես հայ եմ,....
Ես հայ եմ - հայ , երգ , բանաստեղծություն

Ես հայ եմ, հին, ինչպես լեառն այս բիբլիական, 
Թաց են ոտքերս դեռ ջրհեղեղի ջրից, 
Իմ սուրբ հողն է տեսել Նոյն առաջին անգամ, 
Բաբելոնյան Բելը խորտակվել իմ սրից:


Իմ մատների հետքն է կրում կողի վրա, 
Քարն առաջին մամռոտ, որ իմ ձեռքով տաշված, 
Եվ միացած հողին շաղախով իմ արյան, 
Արարատյան դաշտում մեհյանի վեմ դարձավ:


Իմ նահատակ որդոց արյունով է ոռոգ 
Ամեն ծաղիկ ու ծառ հողում հայրենական, 
Ամեն բլուր՝ քաջի մի շիրիմ է նորոգ, 
Եվ կոթողի բեկոր՝ ամեն սանդուղք ու քար:


Ես հայ եմ, հին, ինչպես լեառն այս Արարատյան, 
Հազար սուր է բախվել իմ վահանին ահեղ, 
Բայց փշրել եմ նրանց ես ցասումով արդար
Եվ լեռներիս նման գլուխս վեր պահել:




Просмотров: 468 | Добавил: Sargsyan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: