Главная » 2012 Май 10 » հեռախոս...
16:15 հեռախոս... | |
Մեր օրերում բջջային հեռախոսը ունի մեծ դեր; 20-30 տարի առաջ մարդիկ երևի չէին էլ մտածում որ կստեղծվի մի սարք, վորը հաշված վարկյանների ընթացքում կարող է աշխարհի ցանկացած կետ ինֆորմացիա փոխանցել:Այն կարծես դարձել է մեր կենցաղի անբաժանելի մասը:Ես օգտագործում եմ, շատ ճիշտա, որ մարդիկ զոռ տվին խելքներին ու սարքեցին գիտության հրաշքը ինձ որ շատա պետք գալիս:Բջջային հեռախոս օգտագործում եմ, բայց մի ձևի վախ կա մեջս: Առողջության համար հաստատ վտանգավոր ա: Ու կարող ա դա երևա ոչ թե մեր, այլ մեր հետագա սերունդների վրա, որովհետև մենք հիմա կոնկրետ փորձարկողի դերում ենք: Բայց մյուս կողմից էլ փաստ է, որ առանց դրա անհնար է: Էս վերջերս լսեցի, հետազոտությունները ցույց են տվել, որ մարդու բջջային հեռախոսն ամենաուղղակի ձևով ազդում է մարդու վրա, փոխում նրա տրամադրությունը: Մի խոսքով, պետք ա բջջային հեռախոս, սակայն երբեք չպետք է դադարել մտածել սեփական առողջության մասին: Օրինակ, էդ որ տարբեր ձևի չինական կորպուսներ են ծախում, առնում ենք, ու խոսում, հեչ էլ լավ չի, որովհետև դրանք չեն պաշտպանում բջջային հեռախոսի ճառագայթումից, իսկ այն, ինչպես գիտեք, նույնիսկ հանգստի ռեժիմում ճառագայթում է: Ուզում եմ ասել, որ օգտագործեք, ինչքան հնարավոր է, որակյալ ապրանք, դա անհրաժեշտ է մեր իսկ առողջության համար: Իսկ ինչ մնում է երեխաների՝ բջջային հեռախոս օգտագործելուն, ապա, կարծում եմ, որ նրանց ընդհանրապես մինչև 16-17 տարեկան այդպիսի բան պետք չէ, և՛ առողջական, և՛ հոգեբանական տեսանկյունից նայելու դեպքում: Հայ տղեքի երգը լսել եք, չէ՞. Էդ սոտովին, լսու՞մ ես, կտաս պապայիդ, ու կասես, Պապ, ինձի սրա տեղը մի հատ հեծանիվ կառնե՞ս... Սրանից ճիշտը չկա: #! | |
|
Всего комментариев: 0 | |