Главная » 2012 » Май » 10 » Պարզապես մտքերս.....
15:47
Պարզապես մտքերս.....
Աֆորիզմներ - աֆորիզմներ , խոսքեր

Ընտանիքը մշտապես կլինի հասարակության հիմքը։
Ով իր տանը վագր է, նա սովորաբար դրսում ոչխար է լինում։
Լավ ընտանիքն այն է, ուր ամուսինն ու կինը ցերեկը մոռանում են, որ նրանք սիրեկաններ են, իսկ գիշերը` որ նրանք ամուսիններ են։
Կինն ամուսնու մեջ տեսնում է միաժամանակ ուժ, որը պետք է ընկճել, և` թուլություն, որը պետք է պաշտպանել։
Ծնողների ու երեխաների հարաբերությունները նույնքան դժվարին են ու նույնքան դրամատիկ, որքան սիրող մարդկանց հարաբերությունները։
Մոր սիրտն անդունդ է, որի խորքում միշտ ներում կգտնվի։
Մինչև քսանհինգ տարեկանը զավակները սիրում են իրենց ծնողներին, քսանհինգ տարեկանում` դատապարտում են նրանց, այնուհետև` ներում են նրանց։Ծնողներին վերաբերվիր ճիշտ այնպես, ինչպես դու կցանկանայիր, որ քո զավակները քեզ վերաբերվեին։Երեխան ունի տեսնելու, մտածելու, զգալու իր հատուկ ունակությունը։ Չկա առավել անմիտ բան, քան նրանց այդ ունակությունը մերով փոխարինելու փորձը։Չկա ավելի հեշտ բան, քան սովորական կնոջը բացառիկ կին դարձնելը։ Բավական է սիրել նրան։Խելոք կինը նա է, որի ընկերակցությամբ կարող ես պահել քեզ` ուզածդ հիմար ձևով։Գիտե՞ք արդյոք, թե որքան մեծ է կանացի հետաքրքրությունը։ Գրեթե նույնքան, որքան և տղամարդունը։Կնոջը երբեք չի կարելի զինաթափել հաճոյախոսությամբ, տղամարդուն միշտ կարելի է։Ընտանիքը` հասարակությունն է մանրակերտ ձևի մեջ, որի ամբողջականությունից է կախված ամբողջ մարդկային մեծ հասարակության անվտանգությունը։
Ամուսնությունը պետք է լինի անվերջանալի փոխադարձ դաստիարակություն։
Նա, ով ամուսնանում է հարստության համար, վաճառում է իր ազատությունը։
Կինը ընտանիքի փրկությունն է կամ կործանումը։

 
Просмотров: 381 | Добавил: Sargsyan | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: