Главная » 2012 » Май » 10 » Շարադրություն թե ՞.........
16:01
Շարադրություն թե ՞.........

Շարադրություն թե ՞......... - շարադրություն , խոսքեր , ծիծաղաշարժ ,

Երեխեք,ինետով ճանապարհորդություն էի կատարում,  մեկ էլ այսպիսի մի չգիտեմ ինչի հանդիպեցի   ու ուզեցի ձեզ հետ կիսվել,  առաջին շարադրությունը ես կարդացի,որը գրել է մայրը իր որդուն(հատված Անահիտ Թոփչյանի "մենախոսություն գժանոցում” մոնոդրամայից) ..............հիմա ուշադիր կարդացեք
Սիրելի որդյակս,

Ես գրում եմ քեզ այս նամակը, որպեսզի իմանաս, որ գրում եմ քեզ: Եթե ստանաս այս նամակը, ուրեմն հասել է քեզ: Եթե չստանաս` հայտնիր ինձ, որպեսզի նորից ուղարկեմ: Ես քեզ դանդաղ եմ գրում, որովհետև գիտեմ, որ դու դանդաղ ես կարդում:

Վերջերս հայրդ կարդաց, որ համաձայն վիճակագրության վթարները մեծ մասամբ տեղի են ունենում տնից մեկ կիլոմետր հեռավորության վրա, ահա թե ինչու որոշեցինք ավելի հեռու տեղափոխվել: Սքանչելի տուն է, լվացքի մեքենայով, սակայն վստահ չեմ, թե սարքին է: Երեկ լվացքս դրեցի մեջը, ջուրը քաշեցի և դրանից հետո էլ չեմ տեսել, բայց Տերն իր հետ:

Եղանակն այստեղ այնքան էլ վատ չէ: Անցած շաբաթ ընդամենը երկու անգամ անձրև եկավ: Առաջին անգամ երեք օր տևեց, երկրորդ անգամ` չորս:

Ինչ վերաբերում է բաճկոնիդ, որ խնդրել էիր, քեռիդ ինձ ասաց, որ եթե կոճակներով ուղարկենք, ավելի թանկ կնստի, քանզի ծանր են, ուստի կոճակները կտրեցինք և դրեցինք բաճկոնիդ գրպանը:

Վերջապես թաղեցինք պապիկիդ. նրա դիակը գտանք տեղափոխության ժամանակ: Նա մնացել էր պահարանում այն օրվանից, երբ պահմտոցի խաղալիս հաղթող դուրս եկավ և նրան չգտանք:

Օրերս մեր խոհանոցում գազի պայթյուն տեղի ունեցավ, և ինձ ու հորդ պատուհանից դուրս շպրտեց, օ՜, ինչպիսի հաջողություն. վերջին տարիների ընթացքում առաջին անգամն է, որ հորդ հետ միասին էինք տնից դուրս գալիս: Բժիշկը եկավ, որ ստուգի, թե ինչպես ենք զգում: Մի ապակե խողովակ դրեց բերանս և ասաց, որ 10 րոպե չխոսեմ: Հայրդ խնդրեց բժշկին, որ այդ խողովակն իրեն վաճառի:

Քանի որ խոսում ենք հորդ մասին, հայտնում եմ քեզ, որ նա աշխատանք է գտել և շատ է հպարտանում. նրա տնօրինության տակ 500 հոգի կա: Նա գերեզմանոում գազոններն է խուզում:

Քույրդ, Ջուլիան, այն որ ամուսնացավ իր ամուսնու հետ, վերջապես ծննդաբերեց, բայց մենք դեռ չգիտենք տղա է, թե աղջիկ, ուստի չեմ կարող ասել մորաքույր ես դու, թե քեռի: Եթե աղջիկ է, քույրդ նրան կանվանի ինչպես ինձ: Տարօրինակ է սակայն սեփական աջկան «մայրիկ» կոչել:

Քո կուզեն Պոլը ամուսնացել է և ամբողջ օրն աղոթում է իր կնոջ առջև, որովհետև նա կույս է…

Ի դեպ, մենք այլևս չենք տեսել քո Իսիդոր քեռուն, որն անցյալ տարի մահացավ: Քո շունը մեզ շատ է անհանգստացնում. նա շարունակում է վազել կանգնած մեքենաների ետևից: Իսկ Ժանո եղբայրդ` է՛լ ավելի վատ…Նա մեքենան փակեց և բանալին թողեց մեջը: Ստիպված գնաց հասավ տուն, որ բանալու երկրորդ օրինակը բերի, որպեսզի կարողանանք մեքենայից դուրս գալ:

Այսպիսով, որդյակս, ծրարի վրա մեր հասցեն չեմ գրում, քանզի չգիտեմ: Վերջին ընտանիքը, որն ապրում էր այս տան մեջ, հասցեով տախտակը տարել է հետը, որպեսզի նոր տան վրա ամրացնի:

Եթե Մարգոյին տեսնես` բարևիր, եթե չտեսնես` ոչինչ մի ասա:

Քեզ պաշտող մայր` Անտուանետ

Հ.Գ. Ուզում էի քեզ մի քիչ փող ուղարկել, սակայն ծրարն արդեն փակ էր:

հըն՞.կարդացիք՞,ու հիմա ինչ վիճակում եք՞.............էէէէէէէէ դե ձեր կարծիքը հայտնեք տեսնեմ  սպասում եեեեեեեեեեեեեեմ,վաաաաաաաայ

իսկ էս շարադրությունը ուղղակի կարելի է ասել շարադրություն չի այլ................թողնում եմ ձեր կարծիքին  .................չէ որ մենք ստեղծագործությունների գիժ ենք,ու սիրում ենք սենց շատ լավ շարադրություններ գրել  լավ չխանգարեմ,եկեք սկսեք կարդալ,որտև հեսա մաման կկանչի ու կասի կամ գնացեք խանութ հաց առա,որ նստեք հաց ուտելու,կամ մաման կկանչի կասի դասերիդ անցի,էլի կոմպի դեմն ես և այլն,արագ կարդացեք ու ուրախ ժպիտով գնացեք տունը ավլելու

շատ մնացիք դե գնացեք գործ անելու  շատ ուրախացաք 
Просмотров: 2286 | Добавил: Sargsyan | Рейтинг: 5.0/2
Всего комментариев: 0
Имя *:
Email *:
Код *: