 Մեր երջանկությունը չի կորի երբեք, քանի որ մենք ենք ուզում երջանիկ լինել: Իսկ մեր ցանկությունը այնքան մեծ է, որ այս աշխարհում ոչինչ չի կարող այն խլել մեզնից: Ու քանի դեռ դու կաս իմ սրտում ու հոգում, ես պատրաստ եմ պայքարել մեր երջանկության համար: Ու գիտեմ կգա մի օր երբ երկուսս էլ կկանգնենք իրար դիմաց , սրտից դուրս կթռչեն այն ջերմ բառերն ու խոստովանքները որ հավաքվել են ... Ժամանակը չի կարող իշխել մեր վրա, և ես հավատում եմ որ մենք հաղթելու ենք ժամանակին: Ու կհաղթենք, քանի դեռ դու իմ կողքին կլինես: Մենք հավերժ ենք:Ես քեզ խոստացել եմ և խոստմանս տերն եմ: Սիրում եմ քեզ: 
|