Главная » 2012 Март 22 » Սիրում եմ քեզ իմ ընկեր ♥
22:01 Սիրում եմ քեզ իմ ընկեր ♥ | |
![]() Իմ կյանքի, ամենապայծառ, ամենագեղեցիկ, ամենավստահ ու հաստատուն, իմ ամենամաքուր ու իրական, ամենալուսավոր կետն ես դու: Ընկերուհի'ս, որքան շատ եմ սիրում քեզ: Որքան կարճ ժամանակ ենք ճանաչում մեկ - մեկու, բայց ինձ շարունակ թվում է, թե քեզ մի ամբողջ հավերժություն գիտեմ: Իմ հպարտությունն ու վստահությունն ես: Անգամ երբ աշխարհն ինձնից երես թեքի, ես համոզված եմ, որ դու իմ կողքին կլինես: Իմ տխուր, դժվար պահերի խորհրդատու, ցավս, դարդս, տանջանքս, հուզմունքս ու ապրումներս լսող, կիսող, հասկացող, մտքիս ընկեր: Իմ ուրախությամբ ուրախացող, արցունքներս մաքրող, ինձ տաք ու գեղեցիկ ժպիտ նվիրող լուսավոր էակ: Դժվար պահերին ձեռքս ամուր բռնող, մեջքս գրկող, ճակատս նուրբ համբուրող, սխալս ու ճիշտս միշտ պաշտպանող, բայց սխալս միշտ բացատրող ու ուղղող, իմ թանկագին ու կարևոր մարդ: Իմ դերն ու խաղը , ճիշտն ու սուտը միշտ գիտես: Մտքումս խոսված ամեն բառն ինձանից լավ գիտես:Քեզ շատ–շատ եմ սիրում իմ ընկեր,դու շատ լավն ես,......................իսկ հիմա որ խոսեցի ընկերության մասին,հիմա անցնեմ,մի փոքր աֆորիզմների,խոսքերի...... ♥ Ընկերոջը կարելի է զանգահարել գիշերվա 4ին ու վախեցած տոնով հարցնել "Հո քնա՞ծչէիր" ընկերն էլ աչքերը մի կերպ բացելով պատասխանի."Չէ հա,էս ժամին ի՞նչ քնել" ♥Միայն ընկերն է հասկանում,թե այդ րոպեին դու ինչքա~ն շատ ես ուզում շոկոլադ: Այ ասում ես "Շոկոլադ եմ ուզու~մ" էնպես է ասում "Հա~ գիտեմ,հասկանում եմ քեզ" ,որ կասկածելու առիթ չի տալիս ` հաստատ հասկանում է: ♥Միայն ընկերը քո "Ես չեմ գալիս"-ը լսելուց հետո կասի ` "դե ուրեմն ես էլ չեմ գնում" : Չէ՞ որ առանց քեզ անհետաքրքիր կլինի: ♥ Միայն ընկերոջ հետ կարելի է ժամերով հեռախոսից "կախվել" ` շատ լավ գիտակցելով ֆինանսական ճգնաժամը: ♥ Ընկերոջը բառեր պետք չեն: Մինչ դու կհասցնես բերանդ բացել,նա կնայի աչքերիդ մեջ ու կասի` "Ամեն ինչ պարզ է": ♥Միայն ընկերը քեզնից շուտ կարող է հասկանալ,որ դու սիրահարվել ես Դա հերիք չի` տեղեկացնի քեզ այդ մասին ու ավելին ` ապացուցի: ♥Երբ ընկերոջդ հետ օրվա մեջ գոնե կես բառ չես փոխանակում, մեջդ կարծես դատարկություն լինի,ինչ-որ բան պակասում է... ♥ Ընկերոջ հետ քեզ միշտ հանգիստ ես զգում,չես լարվում,չես մտածում որ բառը որից հետո ասես: ♥ ..Երբ դու ու ընկերդ վերջին կոպեկներն իրար եք գումարում, ընդամենը մեկ հատ,ասենք,բուլկի եք գնում,հավասար կիսում եք ու էնպիսի հաճույքով եք ուտում,կարծես աշխարհի ամենահամեղ ուտելիքը լինի: Չկա աշխարհում ավելի համեղ ուտելիք,քան ընկերների վերջին կոպեկներով գնվածը: ♥...Երբ դու կարող ես մինչև առավոտ ծիծաղել ընկերոջդ հետ ամենահիմար պատմությունները հիշելով: ♥ Երբ "հեռախոսիս մեջ փող չկա" նախադասությունն ես ասում ու 15 րոպե հետո համարիդ գումար է փոխանցվում: ♥Երբ անվերջ կարելի է լսել ընկերոջ նվնվոցը,բողոքներն ու պետք եղած դեպքում ` լացը: ♥"Ուզում ե՞ս ես էլ քո հետ լացեմ,կարողա քեզ տենց լավ զգաս..." ♥ Ընկերոջդ մասին լավ լուր լսելիս դու նրանից ավելի շատ ես ուրախանում: ♥"...Ու թող փորձվի մեկը ընկերոջս վիրավորել ու նեղացնել:Երաշխավորում եմ ` տուն չի հասնի: " ♥ Երբ դու միշտ գիտես ընկերոջդ` իր սիրելի անձի հետ հանդիպելու տեղը,ժամը,անգիր ասմունքում ես ընկերոջդ հագուստը,օծանելիքը և մոտավոր խոսելու թեմաները ♥ ..Երբ սովորական "Բարև"-ից հասկանում ես ընկերոջդ տրամադրությունը: ♥ Ընկերոջ վրա կարելի է գոռգոռալ,պետք եղած դեպքում` վիրավորել: Կարելի է մեղադրել,սխալներն դեմքին շպրտել,հնարավոր է նույնիսկ նրան լացացնել ու վերջում ...Գրկել))) ♥Ընկերոջ հետ կարելի է ուղղակի լռել... ♥ Երբ դու միշտ գիտես,որ ընկերդ քեզ մենակ չի թողնի,դուք միշտ միասին եք գնում ինչ-որ տեղեր: ♥ Եվ վերջապես,դու միշտ գիտես,որ երբ զանգահարում ես,ինչ-որ մեկը իրոք հաճույքով է պատասխանում քո հեռախոսազանգին:Չի պատասխանում,որովհետև էդպես է պետք:Պատասխանում է,որովհետև...Ընկերն է զանգում: Միգուցե ինչ-որ բանի կարիք ունի,իրեն վատ է զգում,միգուցե ուզում է պարապել,ուղղակի զբոսնել,կամ պարզապես ` լռել... Прикрепления: Картинка 1 | |
|
Всего комментариев: 2 | |
| |