Главная » 2012 Апрель 8 » Կորուսյալներնն անիծված կղզում - մաս 5
13:03 Կորուսյալներնն անիծված կղզում - մաս 5 | |
![]() -Դե բոլորդ կանգնեք ոտքի, մենք պետք է բարձրանանք ժայռը: Քիչ անց մենք արդեն ժայռի մոտ էինք: -Ուշադիր լսեք,-ասեց գլխավորը,- առաջինը կբարձրանամ ես, իսկ վերջում իմ նոր օգնականը, իսկ այս պարանները մեզ շատ կոգնեն: Հետեւեք ինձ, ժայռը շատ հեշտ է բարձրանալ եթե ամեն ինչ ինձ պես անեք: Ես 3-րդն էի, առանց վախենալու սկսեցի բարձրանալ՝ հետեւելով գլխավորին: Արդեն 5 րոպե բարձրանում էինք եւ...հսկա թեւավոր հրեշը ժայռից մեծ արագությամբ սլանում էր ներքեւ: -Արագ բարձացեք, այստեղ մի փոքր անցք կա, մտեք այստեղ,- բղավեց գլխավորը: Բայց հաստատ բոլորս չէինք հասնցնի թաքնվել: Գլխավորը եւ իմ դիմացի մարդը մի կերպ հասցրին թաքնվել իսկ ահա ես... Ես ուղղակի հրեշի զոհն էի: Բայց գլխավորը ուղղակի ինձ փրկելու համար ճիշտ պահին ցատկեց հրեշի վրա: Խուճապի մեջ գտնվող կենդանին հավասարակշռությունը կորցրած գլուխը հարվածեց ժայռին եւ ավելի մեծ արագությամբ, սակայն ուժասպառ եղած ընկնում էր ցած: Գլխավորի այս հերոսական քայլը նրան տարավ դեպի մահ: Մենք ստիպված պետք է բարձրանաինք վերեւ, քանի որ ներքեւում հսկա մողեսներն էին, իսկ այն փոքրիկ անցքում 5 հոգի կարող էր մի կերպ մնալ: Անցավ կես ժամ: Արդեն հասանք վերեւ, այլեւս բարձրանալու տեղ չկար: Դիմացս մի երկար կանաչ տարածություն էր՝ լի խորը փոսերով ու լճերով: -Հարգելիներս,-ասեց գլխավորի օգնականը կամ մեր նոր գլխավորը,- այս դաժան փորձությունից հետո մենք այստեղ կհանգստանանք, ապա կսկսենք ուսումնասիրել տարածքը ու գտնել մեր վերջնական կամ կրկին ժամանակավոր քարանձավը: Անցավ մեկ ժամ, բոլորս սկսեցին ման գալ մոտակայքում: Պտտվում էի մի խորը փոսի կողքով ու նկատեցի արյան հետք: Գլուխս կախեցի ներքեւ: Ամեն ինչ սեւ էր, միայն մի փոքր հատված էր արեւը կարողանում լուսավորել: Եւ ես նկատեցի մի տարօրինակ....ոչ ոչ ոչ, սա մարդու դիակ էր: -Մայքլ,- գոչեցի մեր գլխավորին,- այստեղ դիակ կա: Գլխավոր մի քանիսի հետ միասին եկավ ինձ մոտ ու համոզվելով որ այդտեղ իրոք դիակ կա, նայեց ինձ ու ասեց. -Դու եւ ես, պարանով կիջնենք ներքեւ, համաձա՞յն ես: -Այո,- առանց մտածելու ասեցի ես ու պատրաստվեցի իջնելուն: Պարանով ինձ ու Մայքլին կապեցին եւ կամաց-կամաց իջեցրին ներքեւ: Լույսը գնալով մարում էր: Մեզ հետ էինք վերցրել կրակայրիչ ու փայտի կտորներ: Արեւի լույսը միայն մի մաս էր լուսավորում եւ հանկարծ այդ լույսը անհետացավ: Մուգ ամպերը կրկին փակեցին արեւ, չթողնելով արպեսզի այն լուսավորի անգամ այդ փոքրիկ հատվածը: Մի քանի րոպեից մեր ոտքերը դիպչեց գետնին: Երեւաց դիակի դեմքը: Շարունակելի... Прикрепления: Картинка 1 | |
|
Всего комментариев: 0 | |