Главная » 2012 » Апрель » 29
Ոչինչ այնպես չի խանգարում երջանկությանը, ինչպես նրա բավարարությանն ուղղված չափից դուրս ցանկություններն ու ջանասիրությունը։

 Խենթերը ուղիներ են հարթում, որոնցով անմիջապես կգնան խելացիները։

 Արհամարելով առկան` երազում ես այն մասին, ինչ չկա։ Ահա և անցել է քո կյանքը` անիմաստ, անօգուտ ու աննպատակ։

 Ամեն մի երազանք ի վերջո մարմնավորվում է` ջուր կա յուրաքանչյուր ծարավի համար, սեր կա յուրաքանչյուր սրտի համար։

 Յուրաքանչյուր ցանկություն մահ է գտնում իր բավարարության մեջ։

 Այնտեղ, ուր ցանկանում են գալ հնարավորինս շուտ, մեծամասնությունը գալիս է չափազանց ուշ։

 Հիմար ցանկությունները երբեմն դաժանորեն պատժվում են իրենց իրագործումով։

 Ով ոչինչ չի ցանկանում, նա տիրում է ամեն ինչի։
Просмотров: 438 | Добавил: Sargsyan | Дата: 29.04.2012 | Комментарии (0)

Սովորությունը երկրորդ բնավորությունն է, այն խանգարում է մեզ իմանալու առաջինին, որին բնորոշ են երկրորդին անծանոթ դաժանություններն ու հիացմունքները։

 Նախապաշարումներից հրաժարվելը ճշմարտությունը ճանաչելու առաջին պայմանն է։

 Առավել համառ են այն նախապաշարումները, որոնց հիմնավորումներն առավել խախուտ են։

 Ճանճը, որը չի ուզում սպանված լինել, ապահովության համար նստում է ճանճասպանի վրա։

 Մարդկային նախապաշարումները նման են այն կծան շներին, որոնք հարձակվում են միայն երկչոտների վրա։

 Նախապաշարումները նման են բույսերին, որոնք զրկվում են ուժերից` օտար երկնքի ներքո։

Լեռներում ծնվածին լեռները սարսափելի չեն։
Прикрепления: Картинка 1
Просмотров: 365 | Добавил: Sargsyan | Дата: 29.04.2012 | Комментарии (0)

Նա, ով մտածում է, թե իբր կարող է ապրել առանց ուրիշների, խիստ մոլորության մեջ է, բայց ավելի շատ է մոլորվում նա, ով կարծում է, թե ուրիշները չեն կարող ապրել առանց իրեն։
 Ամենամեծ սխալն է` ձգտել երևալ ավելի հաճելի, քան դուք իրականում կաք։
Մեծ սխալ է, երբ քեզ ավելի նշանակալից ես կարծում, քան կաս իրականում և գնահատում ես ավելի պակաս, քան արժես։
Մեծ մտածողների սխալներն ավելի ուսանելի են, քան ճշգրիտ դատողությունները` աննշան մտածողների։
Իսկապես մտածող մարդը սեփական սխալներից ոչ պակաս գիտելիքներ է քաղում, քան հաջողություններից։
Եթե բոլորը սխալվում են, նշանակում է` բոլորն իրավացի են։
Ամենամեծ սխալն է` կարծել, որ դու երբեք չես սխալվում։
Միայն նա չի ընկնում, ով երբեք վեր չի խոյացել։
Մարդ ավելի քիչ սխալներ կգործեր, եթե իմանար, թե ինքը հատկապես ինչ չգիտի։
Ամենից քիչ ուրիշներին ներում ենք այն սխալները, որոնք գո ... Читать дальше »
Прикрепления: Картинка 1
Просмотров: 354 | Добавил: Sargsyan | Дата: 29.04.2012 | Комментарии (0)

Ինչքան էլ արագ է թռչում ժամանակը, այն ծայրահեղորեն դանդաղ է շարժվում նրա համար, ով սոսկ դիտում է նրա շարժումը:
Սեմուել Ջոնսոն
Րոպեները երկարատև են, իսկ տարիները` արագահոս։
Ամիել
 Ժամանակ գտնել` նշանակում է խնայել ժամանակը։
 Ժամանակը մեծ ուսուցիչ է։
Ամենաանդառնալի կորուստներից մեկը ժամանակի կորուստն է։
Բյուֆոն 
Ժամանակն ամրացնում է ընկերությունն ու թուլացնում սերը։
Լաբրյուեր 
Ժամանակը ջնջում է սխալն ու հղկում ճշմարտությունը։
Լևիս
 Ժամանակը չափվում է ոչ թե երկարությամբ, այլ խորքով։
Կուրց 
Այն ամենը, ինչ գաղտնի է այժմ, երբևէ ժամանակը կբացահայտի։
Հորացիոս 
 Ժամանակը սպիացնում է բոլոր վերքերը։
Մենանդրոս 
 Հետաձգումը ժամանակի գողն է։
Յունգ 
Прикрепления: Картинка 1
Просмотров: 385 | Добавил: Sargsyan | Дата: 29.04.2012 | Комментарии (0)