Ամեն ինչ ասված է այս աշխարհում,
Բայց ամեն ինչ չէ, որ հասկացված է:
Ամեն ինչ հնչած է այս աշխարհում,
Բայց դեռ ամեն ինչ չէ, որ լսված է:
Ամեն ինչ ի տես է այս աշխարհում,
Ի տես է դրվում անվերջ, դարեդար:
Ամեն ինչ ասվում է այս աշխարհում,
Անընդհատ, կրկին, նորից, անդադար:
Ամեն մի պահի ու ժամանակի
Համապատասխան գույնով ու բույրով,
Ու ասվում է հենց այդ օրվա, պահի
Համապատասխան հնչեղությունով:
Եվ շատ անգամներ կասվի ամեն ինչ,
Բայց այդ անվերջը չի դառնա ոչինչ . . .
Просмотров:
344
|
Добавил:
LiD
|
Дата:
02.04.2012
|
|
Ես գիտեմ ինչ է սիրահարվածությունը … դա երազ է առանց քուն, ոչնչով չբացատրվող բարձր տրամադրություն, մոռացված հոգսեր ու աշխատանք…Երբ ուզում ես երջանիկ լինել միայն նրա հետ:Ամբողջ օրը միայն նրա մասին ես մտածում: Երջանիկ ես անգամ նրան տեսնելու մտքից: Առանց նրա չես պատկերացնում ներկադ ու ապագադ… Ես գիտեմ ինչ է սերը …Սերը ստիպում է քեզ ապրել, ապրել իրական կյանքում, որը այդ պահին ոչնչով չի տարբերվում հեքիաթից: Երբ ապրում ես միայն նրանով, անվերջ հեռախոսազանգեր ու հաղորդագրություններ: Առանց նրա մեկ րոպեն անգամ ժամ է թվում: Ամբողջ աշխարհը քեզ համար սկսվում և ավարտվում է նրա մեջ:
...
Читать дальше »
Просмотров:
398
|
Добавил:
LiD
|
Дата:
02.04.2012
|
| |