Главная » 2012 Апрель 2 » Երանի ոչինչ չիմանայի . . .
18:47 Երանի ոչինչ չիմանայի . . . | |
![]() Ես գիտեմ ինչ է սիրահարվածությունը … դա երազ է առանց քուն, ոչնչով չբացատրվող բարձր տրամադրություն, մոռացված հոգսեր ու աշխատանք…Երբ ուզում ես երջանիկ լինել միայն նրա հետ:Ամբողջ օրը միայն նրա մասին ես մտածում: Երջանիկ ես անգամ նրան տեսնելու մտքից: Առանց նրա չես պատկերացնում ներկադ ու ապագադ… Ես գիտեմ ինչ է սերը …Սերը ստիպում է քեզ ապրել, ապրել իրական կյանքում, որը այդ պահին ոչնչով չի տարբերվում հեքիաթից: Երբ ապրում ես միայն նրանով, անվերջ հեռախոսազանգեր ու հաղորդագրություններ: Առանց նրա մեկ րոպեն անգամ ժամ է թվում: Ամբողջ աշխարհը քեզ համար սկսվում և ավարտվում է նրա մեջ: ![]() Ես գիտեմ ինչ է բաժանումը…Երբ հեռանալիս մենք ուզում ենք լսել «խնդրում եմ մի գնա» խոսքերը, որոնք այդպես էլ չեն արտասանվում: Դա անբացատրելի ցավ է, որը քեզ երկնքից ցած է նետում: Ցավ, որից սկսում է մթագնել կյանքիդ իմաստը: Հիասթափություն, արցունքներ, անքուն գիշերներ, կարմրած աչքեր…և այդպես էլ անպատասխան մնացած հարցեր…Ինքնաքննադատություն, փոխադարձ մեղադրանքներ և տանջող հիշողություններ… Ես գիտեմ ինչ է անտարբերությունը … Տան մի անկյունում մոռացված լուսանկարներ, հեռախոսից ջնջված հեռախոսահամար և հաղորդագրություններ, հանդիպման ժամանակ ժպիտ և խոսակցություններ «ոչնչի մասին»… Երանի ոչինչ չիմանայի , քանզի այդպես երջանիկ կզգայի . . . | |
|
Всего комментариев: 2 | |
| |