Главная » 2012 Апрель 29 » Երազների, ցանկությունների մասին....
14:58 Երազների, ցանկությունների մասին.... | |
![]() Ոչինչ այնպես չի խանգարում երջանկությանը, ինչպես նրա բավարարությանն ուղղված չափից դուրս ցանկություններն ու ջանասիրությունը։ Խենթերը ուղիներ են հարթում, որոնցով անմիջապես կգնան խելացիները։ Արհամարելով առկան` երազում ես այն մասին, ինչ չկա։ Ահա և անցել է քո կյանքը` անիմաստ, անօգուտ ու աննպատակ։ Ամեն մի երազանք ի վերջո մարմնավորվում է` ջուր կա յուրաքանչյուր ծարավի համար, սեր կա յուրաքանչյուր սրտի համար։ Յուրաքանչյուր ցանկություն մահ է գտնում իր բավարարության մեջ։ Այնտեղ, ուր ցանկանում են գալ հնարավորինս շուտ, մեծամասնությունը գալիս է չափազանց ուշ։ Հիմար ցանկությունները երբեմն դաժանորեն պատժվում են իրենց իրագործումով։ Ով ոչինչ չի ցանկանում, նա տիրում է ամեն ինչի։ Ցանկությունն ամեն մի իր գունազարդում է, իսկ տիրանալը` գունաթափում։ Եթե երբևէ` հետամուտ լինելով երջանկությանը, դուք նրան գտնեք, ապա ակնոցը փնտրող պառավի նման դուք կհայտնաբերեք, որ այն միշտ եղել է ձեր քթին։
| |
|
Всего комментариев: 0 | |