Главная » 2012 Апрель 29 » Սխալների, մոլորությունների մասին...
14:52 Սխալների, մոլորությունների մասին... | |
![]() Նա, ով մտածում է, թե իբր կարող է ապրել առանց ուրիշների, խիստ մոլորության մեջ է, բայց ավելի շատ է մոլորվում նա, ով կարծում է, թե ուրիշները չեն կարող ապրել առանց իրեն։ Ամենամեծ սխալն է` ձգտել երևալ ավելի հաճելի, քան դուք իրականում կաք։ Մեծ սխալ է, երբ քեզ ավելի նշանակալից ես կարծում, քան կաս իրականում և գնահատում ես ավելի պակաս, քան արժես։ Մեծ մտածողների սխալներն ավելի ուսանելի են, քան ճշգրիտ դատողությունները` աննշան մտածողների։ Իսկապես մտածող մարդը սեփական սխալներից ոչ պակաս գիտելիքներ է քաղում, քան հաջողություններից։ Եթե բոլորը սխալվում են, նշանակում է` բոլորն իրավացի են։ Ամենամեծ սխալն է` կարծել, որ դու երբեք չես սխալվում։ Միայն նա չի ընկնում, ով երբեք վեր չի խոյացել։ Մարդ ավելի քիչ սխալներ կգործեր, եթե իմանար, թե ինքը հատկապես ինչ չգիտի։ Ամենից քիչ ուրիշներին ներում ենք այն սխալները, որոնք գործել ենք ինքներս։ Ծանր սխալը հաճախ ձեռք է բերում հանցագործության նշանակություն։ Մոլորությունը մեղք չէ։ Բազում մոլորություններ պայմանավորված են գունազարդելու պահանջով, ոչ թե նրա համար, որ հասկանան, այլ որպեսզի ցնցեն երևակայությունը։ Աններելի են լինում միայն նրանց սխալները, ում մենք այլևս չենք սիրում։ Սիրիր ճշմարտությունը, բայց եղիր ներողամիտ սխալների հանդեպ։ Մի արհամարեք մոլորությունները։ Նույնիսկ ամենաանբնական մոլորությունն ընդունակ է ծնելու մեծագույն ճշմարտություն, եթե նրան հպվի հանճարը…
Прикрепления: Картинка 1 | |
|
Всего комментариев: 0 | |